Մարտի ենք դուրս գալու այս անգամ ավելի վճռական ու ավելի վրեժի ծարավով անհագ․ «Որդիների կանչ» ՀԿ
ՀասարակությունՃակատամարտում հաղթում է նա, ով վճռական տրամադրված է այն հաղթել, գրում է «Որդիների կանչ» ՀԿ-ն:
«Մենք ԴԵՌ չենք պարտվել, մենք մի նոր պայքար ունենք սկսելու, մենք շա՜տ քիչ ժամանակ ունենք կրթվելու, հզորանալու, հզորացնելու բանակն ու կրկին մարտի դուրս գալու…անգամ այդ «շատ քիչ»-ն էլ չունենք։
Դուրս ենք գալու այս անգամ ավելի վճռական ու ավելի վրեժի ծարավով անհագ։ Չէ՞ որ մենք ունենք 1 Վրեժ և 1 Հայրենիք։
ԽՈՍՏԱՆՈՒՄ ենք ամեն հնարավոր և անհնար բան անել, որպեսզի քեզ հետ բերենք մեր գեղեցկուհի, մեր հույսի ու լույսի քաղաք՝ ՇՈՒՇԻ…
Չէ, դու դժգույն ու անշուք չես, քեզ էդպիսին դարձրին թշնամու մոտ պատանդ թողնելով…
Շուշիի համար մղվող մարտերում քաջաբար նահատակվել են՝ Հակոբ Եղիազարյանը, Գևորգ Ավդիխանյանը, Արամ Թորոսյանը, Գոռ Սարգսյանը և էլի ու էլի շատ քաջեր…
Տղերք ջա՜ն, ՇՈՒՇԻՆ ՄԻՇՏ ՄԵՐՆ Է ու ՄԵՐՆ ԷԼ ԿՄՆԱ։
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, մի օր կրկին մենք կվերադառնանք»,-ասված է հաղորդագրության մեջ: