Աննա Հակոբյանը մասնակցել է Խորվաթիայի նախագահի անունից մատուցված ողջույնի ընթրիքին (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Խորվաթիայի Հանրապետությունում է, որտեղ մասնակցում է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»:
Ընթրիքին ներկա են եղել շուրջ 10 երկրներից ժամանած առաջին տիկիններ և ամուսիններ: Աննա Հակոբյանի հետ միասին ընթրիքին մասնակցել են Իսպանիայի թագուհի Լետիցիան, Ալբանիայի վարչապետի տիկին Լինդա Ռաման, Ղրղզստանի նախագահի տիկին Այգյուլ Ժապարովան, Լատվիայի առաջին տիկին Անդրա Լեվիտեն, Մալտայի վարչապետի տիկին Լիդիա Աբելան, Հունգարիայի նախագահի ամուսին Իշտվան Վերեշը, Սլովենիայի նախագահի ամուսին Ալեշ Մուսարը, Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչը, դիվանագիտական կորպուսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընթրիքի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի շարք կարճ զրույցներ է ունեցել ներկաների հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)