Իգոր Խաչատուրովն արդարացվեց
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:
Նշենք, որ նիստն ընթանում էր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել, եւ նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, ապա հուլիսի 11-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց: