Երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ,չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել ու չհասկանալ,որ թուրքն է հայի հետ թշնամացել. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՔՊ-ի նոր թրենդն է դարձել «ինձնից հազարապատիկ ավելի հզոր հարեւանի հետ չեմ ուզում թշնամություն» պրիմիտիվ լոզունգը։
Այնպես չէ ,որ մեր պապերը երազել են Ալթայից քոչվոր թուրքերը գան,որը հետները թշնամանան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդուարդ Շարմազանովը.
«Երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ,չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել ու չհասկանալ,որ թուրքն է հայի հետ թշնամացել ,թուրքն է զավթել մեր հայրենիքը,թուրքն է ցեղասպանել հայերիս,թուրքն է փակել հայ-թուրքական սահմանը,թուրքական «բայրաքթարներն» են մեր հազարավոր տղաներին սպանել։
Ձեր չթշնամանալու գինը «թուրքի կամակատար» ու թուրքական վիլայեթի պատգամավոր դառնալն է։
Եթե դուք այդ գինը վճարել պատրաստ եք,ապա ես ու հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ ոչ»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)