Կրակոցներ Երևանում. ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր և 5 հատ կրակված պարկուճ (լուսանկարներ)
Իրավունք
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։ Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել է 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվում են նաև՝ արդյո՞ք կրակոցի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)