Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Արամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին ՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ) Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին 

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝  2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 գրամ քաշով «Մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, նաև ստացված նոր տվյալների հիման վրա հաջորդաբար նախաձեռնված այլ վարույթների շրջանակում տակտիկական առումով ճշգրիտ մշակված վարութային և ապացուցողական գործողությունների, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ համագործակցության վարույթի կիրառման արդյունքում, բացահայտվել է հաջորդաբար միմյանց նշված թմրամիջոցներ իրացնելու շղթա, որում ներգրավված անձանցից 6–ի ինքնությունը հաջողվել է պարզել։ Նրանց անձնական, ինչպես նաև բնակության վայրերում կամ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են փայլաթիթեղով, պոլիէթիլենով փաթեթավորված՝ «Մեթամֆեթամին»-ի, ափիոնի, հաշիշի նմանվող զանգվածներով, տարբեր քաշերով, տասնյակից ավելի փաթեթներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «կրիստալ» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդու բնակության հասցեի մոտ տեղադրել է 100 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որից հետո վերջինս դրա մի մասն իրացրել է 24-ամյա մեկ այլ անձի, իսկ մնացածը մաս-մաս՝  քննությամբ դեռևս չպարզված անձանց:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հանցավոր շղթայում ներգրավվել է նաև  Հ.Բ.-ի ընկերուհին՝ Վաղարշապատ քաղաքի բնակչուհի, որի բնակության վայրում կատարված խուզարկությամբ, բացի բազմաթիվ փաթեթներով տարբեր տեսակի թմրամիջոցների զանգվածներով փաթեթներից, հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, 45 հատ 100 եվրո անվանական արժեքով առերևույթ կեղծ թղթադրամներ, բազմաթիվ տարբեր չափերի զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման, իրացման համար օգտագործվող այլ իրեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։

Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով հանցավոր շղթայի էպիզոդների վերաբերյալ նախաձեռնված մի քանի վարույթները միացվել են մեկ վարույթում:

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ինքնությունը պարզված վերոհիշյալ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։ 

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված և առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելԱրամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրաԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Սիրիան թուրքական զորքերին թույլատրել է մուտք գործել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազաԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքումՊուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափըԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրը և բոլոր ֆինանսական գործարքներըՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ) Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկելՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվումՄոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիրԱՄՆ-ը փոխել է իր մոտեցումը Իրանի նկատմամբՁերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպենԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառներըԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համարԻրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համարՆոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Կիևի վրա հնարավոր զանգվածային հարձակումների մասինՊուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցիՊուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձինԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»
Ամենադիտված