Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անունները Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես 

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան

Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։ Մեդիամաքսի սյունակում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։

Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։

Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։

Առաջին՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։

Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։

Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։

Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։

Ավելին, սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ունեցող հիսունից ավելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կլինենք առաջինը և միակը, որ հրաժարվում է իր իրավունքներից։

Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։

Ցավալի նաև այն է, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։

Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։

Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։

Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։

Ես շարունակում եմ համոզված մնալ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները և որ այսօր հայանպաստ լրջագույն այլընտրանքներ կան այն ամենին, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը որևէ լուրջ ջանք գրեթե չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։

Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է առնվազն բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները, չի կարող բավարարել այս պայմանը։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում
Ամենադիտված