Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ
Հասարակություն
Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանցից շատերը երկքաղաքացի են. ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն, այս մասին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ-ից քանի մարդ է ժամանել Հայաստան և դա ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ վարչապետը նշել է, որ Հայաստան է եկել մոտավորապես 30 հազար մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:
«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի և հաճախ աշխատում է նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության: Մենք ուրախ ենք նրանց ներկայության համար»,-շեշտել է Փաշինյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ