Բելառուսը Հայաստանի հետ գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և երկու երկրների համապարփակ գործընկերության զարգացման հույս է հայտնել: Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Համոզված եմ, որ Ձեր կառավարման հարուստ փորձը, պետական խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ կտան հետագայում էլ հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի», - ասվում է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ հույս ունի կառուցողական երկխոսության շարունակության՝ ուղղված բելառուսահայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում սերտ համագործակցության, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցության։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)