Մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրացնեն իրենց կարողությունները
ՀասարակությունԱյսօր Երեխաների պաշտպանության օրն է:
Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես անհատականություն՝ իր յուրահատուկ տաղանդով, կարողություններով ու ներաշխարհով: Նրա ծնողների, մեզնից յուրաքանչյուրի, պետության խնդիրն է, կարողանալ հայտնաբերել այդ տաղանդը, օգնել, որ այն ծաղկի ու ծառայի և՛ իրեն, և՛ հայրենիքին:
Միևնույն ժամանակ, մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրենց տաղանդն ու կարողությունները, գիտելիքն ու հմտություններն իրացնեն խաղաղ ու ապահով հայրենիքում:
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագայի, ազգի ապագայի, երկրի ապագայի, բանակի ապագայի, հողի ապագայի...
Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ