Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանով։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը հետևում է պաշտպանին, սակայն պաշտոնական առաջարկներ դեռ չեն արել։ Ռուսաստանցի ֆուտբոլիստը հայտնվել է «Սոսյեդադի» շորթ ցուցակում:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) վերջին մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 29 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Լոկոմոտիվի» պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 2 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում