Նշանակվել են Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեններ
Հասարակություն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հունիսի 6-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի և Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենները։
Որոշումների համաձայն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն է նշանակվել Կատրին Ղազարյանը՝ 5 տարի ժամկետով. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արտաշես Մխիթարյանը՝ կրկին 5 տարի ժամկետով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)