Այսօրվանից Գայի պողոտայում առաջին երթևեկելի գծով կարող է երթևեկել միայն հասարակական տրանսպորտը
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում:
Մասնավորապես, ճանապարհային երթևեկության նոր սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)