Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀասարակությունՍյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 23։03-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։
Այս մասին տեղեկացանք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
«Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 11-ին ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվել են. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։