ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Սարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարան 134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք» 

Մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղերում» հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին

Իրավունք

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ Այդ մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:

Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում

վիրավորների առկայության մասին: Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:

Արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում, աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։

2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառներըԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համարԻրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համարՆոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Կիևի վրա հնարավոր զանգվածային հարձակումների մասինՊուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցիՊուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձինԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներինՈւկրաինան նոր արտգործնախարար է ունիՍեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀԶելենսկին պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գաղտնալսման հրապարակումից հետոԴոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամի փոխարժեքն այսօրReuters․ Վաշինգտոնում տեղակայված հազարավոր զինվորականները հազվադեպ են միջամտում հանցագործություններինՕգոստոսի 24-ից Երևանի Թումանյան փողոցի հատվածում կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ
Ամենադիտված