Հրդեհ է բռնկվել Ծաղկաձորի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքում․ կվադրոցիկլներ են այրվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ