Disney-ը գնել է Ջորջ Լուկասի կինոստուդիան
Վերջին լուրեր
Disney-ի ստուդիան հայտարարել է ամերիկյան ռեժիսոր Ջորջ Lucas-ի 4,05 մլրդ դոլար արժողությամբ Lucasfilm ընկերությունը գնելու մասին։ Ընկերությունը նկարահանել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը։
«Եկել է ժամանակը «Աստղային պատերազմներ»-ը փոխանցելու կինեմատոգրաֆիստների նոր սերնդին»,- հայտնել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը։
Գումարի կեսը Disney-ը կվճարի կանխիկ, իսկ երկրորդ մասի փոխանցման համար կթողարկի 40 մլն բաժնետոմս։
Լուկասը հիմնել է Lucasfilm-ը 1971 թվականին։ Մեծ ճանաչում նրան բերեց «Աստղային պատերազմներ» կինոէպոսը։ Հայտնում է news.guru.ua-ն։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան