Վրաերթի 4 դեպք Երևանում
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 70 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դանիել Վարուժան և Մալաթիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ղարիբջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)