Դիմա Բիլանն ու Ռիհաննան կմրցեն հաղթանակի համար
Վերջին լուրեր
Պարզ է դարձել, թե ով է այս տարի հավակնում MTV EMA 2012-ի «Լավագույն համաշխարհային արտիստ» մրցանակին։ Հավակնորդների ցուցակի առաջին հորիզոնականներում է հայտնվել ռուս երգիչ Դիմա Բիլանը։
Նա արդեն առաջ է անցել «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Լորինից, իսկ այժմ հաղթանակի համար կպայքարի Ռիհաննայի «դեմ»։ Բիլանն այդ անվանակարգում կներկայացնի Եվրոպան, իսկ Ռիհաննան՝ Հյուսիսային Ամերիկան։
Հաղթողը պարզ կդառնա նոյեմբերի 11-ին Ֆրանկֆուրդում։ Հայտնում է glamurchik.tochka.net-ը։
Իսկ ռուսական արտիստներն արդեն իսկ շնորհավորում են Բիլանին այդպիսի ձեռքբերման համար։ Օրինակ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է. «Կեցցե՛ս։ Արժանի ես։ Ամոթ չէ մեր երկրի համար»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)