Ֆալկաոն գերազանցեց Մեսսիին և Ռոնալդուին
Վերջին լուրեր
Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, վերջիններիս կարծիքով տարվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար:
Հարցման արդյունքում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն գերազանցել է բոլորին: Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է 11970 երկրպագու: «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին ստացել է 10394, իսկ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 4311 ձայն:
Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստներից ամենաշատ ձայները հավաքել է Իկեր Կասիլյասը: Իսպանիայի հավաքականի դարպասապահի օգտին քվեարկել է 2249 երկրպագու:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան