Վրաստանում պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել (լրացված)
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.09-ին, ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և խնդրել ճշտել դեպքի մանրամասները: Կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Վրաստանի հնարապետության ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնեցին, որ ժամը 10.00-ի սահմաններում Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 27 ՕՕ 835 պ/հ ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը' ՀՀ քաղաքացի, 1986թ. ծնված Արթուր Տոնոյանը և ուղևորը' Վրաստանի հարապետության անձը (չպարզված քաղաքացի), Մառնեուլի քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են։
Մյուս ուղևորները՝ ՀՀ քաղաքացի, 1975թ. ծնված Հայկ Փասյանը և Վրաստանի քաղաքացի, 1982թ. ծնված Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի հիվանդանոց: Հ. Փասյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)