Միասեռականները սպասում են Օլանդի խոստումների կատարմանը
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 31-ին Ֆրանսիայի կառավարությունը քննարկելու է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը: Օրինագիծն օրենքի ուժ է ստանալու գալիք տարի խորհրդարանում քվեարկությունից հետո, հաղորդում է Вести.ru-ն:
Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում միասեռ ամուսնություններն օրինականացնելու խոստում էր տվել Ֆրանսիայի քաղաքացիներին: Նոր օրենքով՝ ամուսնություն է ճանաչվելու ցանկացած սեռի երկու մարդու միությունը: Միասեռ զույգերն իրավունք են ունենալու նաև երեխաներ որդեգրել:
Համաձայն հարցումների՝ ֆրանսիացիների 65%-ը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, իսկ 50%-ից պակաս ֆրանսիացիներն են համաձայն, որ այդ զույգերին երեխա որդեգրելու իրավունք տրվի:
Նշենք, որ միասեռ ամուսնություններին դեմ է արտահայտվել կաթոլիկ եկեղեցին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)