Եթե բյուջեով աճ կա, ինչո՞ւ աշխատավարձը չի բարձրացվում. Հրանտ Բագրատյան
Վերջին լուրեր
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ չնայած ներկայացված թվերին՝ 2013-ի բյուջեն պակասել է 2012-ի համեմատ:
Բագրատյանը նշեց, որ ինքն այդ եզրակացության է գալիս՝ եկամուտներից հանելով գնաճը, տնտեսական աճը և մյուս ցուցանիշները:
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, որ երբ վարչապետը հայտարարում է, թե 2013-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, մի շարք հարցեր են առաջացնում. «Եթե կա աճ, որտե՞ղ է երևում այդ աճը, եթե 150 մլրդ դրամի աճ կա արտաքուստ, ի՞նչ է ուրեմն լինում, եթե ոչ մի տեղ աշխատավարձ չի բարձրացվում»:
Ըստ Բագրատյանի՝ վարչապետն իրավունք չունի նման հայտարարություններ անել. «Ի՞նչ իրավունք ունի վարչապետը նման հայտարարություն անել: Բնականոն աճը մի կողմ դնելով, կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՝ ոչ: Ո՞ւմ վրա է գնում այդ աճը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)