Հրայր Թովմասյան. Եթե ես մի բանից չեմ հասկանում, չեմ գնում այդտեղ՝ ի տարբերություն շատերի
Վերջին լուրեր
«Որ օրվանից մեր բոլոր պատգամավորները բժիշկ փորձագետ կդառնան, այդ պահին պատրաստ եմ լսել»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի ու Վահե Էնֆիաջյանի այցին «Երևան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում են նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործներ Նաիրի և Կարեն Հունանյանները, նաև այն խոսակցություններին, որ Կարեն Հունանյանը հոգեկան շատ ծանր վիճակում է և ինքն իրեն խոսում է։
«Եթե ես մի բանից չեմ հասկանում, չեմ գնում այդտեղ՝ ի տարբերություն շատերի: Այդ դեպքում կա բժիշկ, կգնա և կնայի»,-ասաց նախարարը։
Վերջինս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինքը հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ, Հրայր Թովմասյանն ասաց. «Իհարկե ո՛չ: Եթե կարծում եք՝ ես բոլորի հետ պիտի հանդիպեմ, ասեմ, որ ոչ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)