Սենդին մարում է. ԱՄՆ-ն հաշվում է իր կորուստները
Վերջին լուրեր
Այս պահին փոթորիկը թուլացել է՝ հասնելով մրրիկի աստիճանի: Քամու ուժգնությունը հասնում է 64 կմ/ժ-ի: Մրրիկը շարժվում է մայրցամաքի կենտրոնական հատվածները՝ ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի ուղղությամբ: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Սենդին առաջացնելու է հորդառատ անձրևներ, սակայն լուրջ սպառնալիք այլևս չի ներկայացնում:
Հիշեցնենք, որ Կարիբյան ծովի ավազանից վրա հասած Սենդի փոթորիկը, որը մինչ այժմ խլել էր շուրջ 70 մարդու կյանք, ԱՄՆ-ի արևելյան ափերին է հասել երեքշաբթի օրը:
ԱՄՆ-ում և Կանադայում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 50-ի. փոխանցում է CBS News-ը: Միայն Նյու Յորք նահանգում տարերքի հարվածից զոհվել է 18 մարդ:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ փոթորկի պատճառած վնասը հասնում է 20 մլրդ դոլարի: Առանց էլեկտրաէներգիայի մնացած մարդկանց թիվը հասել է 8.2 մլնի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)