Սանկտ Պետերբուրգում 100 ոստիկան է ազատվել պաշտոնից թմրանյութերի պատճառով
Վերջին լուրեր
Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 ոստիկան է ազատվել պաշտոնից թմրանյութերի օգտագործման պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությունը. փոխանցում է Интерфакс-ը:
Պետերբուրգյան ղեկավարի խոսքերով՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք տհաճ փաստեր՝ կապված ՆԳ աշխատակիցների կողմից թմրանյութերի օգտագործման հետ: «Հայտնաբերվել է 100 ոստիկան, ովքեր թմրանյութ են օգտագործել»,-նշել է վարչության պետը:
Նրա խոսքերով՝ ներկա պահին նրանք ազատվել են իրավապահ մարմիններում իրենց պաշտոններից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)