«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի
Վերջին լուրեր
Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անց կացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում՝ ժյուրիի հատուկ հիշատակման:
«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է՝ նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանն ու Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)