Ֆրանսիան դարձել է անմրցունակ
Վերջին լուրեր
Ֆրանսիան անմրցունակ է համարվում ոչ միայն Չինաստանի, այլև ողջ Եվրոպայի հետ համեմատած: Այս մասին հայտարարել է Համաշխարհային առևտրական կազմակերպության տնօրեն Պասկալ Լամին:
«Ֆրանսիայի մրցունակությունն արտաքին շուկայում վերջին 10 տարիների ընթացքում նվազել է: Դա առավել ակնհայտ է Եվրոպայում, ուր Ֆրանսիան 10 տարվա ընթացքում կորցրել է շուկայի մի մասը»,-ասել է Լամին CNBC-ին տված հարցազրույցի ժամանակ:
Լամիի կարծիքով՝ Ֆրանսիան կարող է ավելի մրցունակ դառնալ կարճաժամկետ հեռանկարներում՝ բիզնեսում հարկերի կրճատումով պայմանավորված: Ֆրանսիայի կառավարությունը մրցունակության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները սկսելու է սահմանել նոյեմբերի 6-ից սկսած:
Լամին Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նախագահը գիտակցում է աշխատանքի շուկայում բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան մոդեռնիզացնել երկիրը, որը դիմադրում է փոփոխություններին, քանի որ ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկիրն ամենաերջանիկ վայրն է աշխարհում, որին շրջապատում է սարսափելի աշխարհը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)