Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարի ավելացել են 13%-ով

Վերջին լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տոսպ» ընկերություն կատարած այցի ընթացքում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել արտադրողներին մտահագող հարցերն ու արդյունաբերության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև բացահայտել այն կարևոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանի արդյունաբերական ներուժի ամբողջական իրացմանը»:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրենց բարձրացրած խնդիրներին մեծ ուշադրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախորդ հանդիպումներում ներկայացված շատ հարցեր ստացել են դրական լուծումներ: «Մեր համագործակցության կարևորագույն ձեռքբերումն ենք համարում կառավարության ընդունած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը: Ուրախ ենք, որ այդ քաղաքականության արդյունքներն արդեն նկատելի են դառնում»,- ասել է Սաֆարյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13 տոկոսի աճ:
Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին այն կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետևողական իրականացման արդյունք է»,- նկատել է միության նախագահը:

Սաֆարյանի խոսքով՝ էական աճ է արձանագրվել նաև կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև դեղերի արտադրության և արտահանման բնագավառներում, համապատասխանաբար 1,4 և 3,6 տոկոսներով:

Այս ոլորտների հետագա զարգացման համար կարևորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաև դեղարտադրության բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:

Այնուհետև, միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը և տեղական արտադրության զարգացմանը:

Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013 թվականի բյուջեում Կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաև հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը:

Առաջարկվել է նաև մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ: Վարչապետի խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում և նմանատիպ ռեժիմների սահմանումը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող «Տոսպ» ընկերության գործունեությանը: Խորհրդային տարիներին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդը հանդիսացող «Տոսպ»-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի տարբեր տեսակներ (շապիկներ, գիշերանոցներ, ներքնազգեստներ և զգեստներ):

Ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, Ամերիկա, ԱՊՀ երկրներ: Թեեւ ներկայում այն հիմնականում իրացվում է ներքին շուկայում, այդուհանդերձ, 2012 թվականին ընկերության արտադրանքի մոտ 20 տոկոսն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և Սլովենիա: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 տոկոսով' կազմելով 39,1 մլն դրամ:

Ընկերությունը, որտեղ ներկայում աշխատում է 155 մարդ, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է բարձր տեմպերով' թողարկելով, համապատասխանաբար, 27,7 և 43,2 մլն դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արտադրանքի ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 54 և 56 տոկոս:

Արդյունաբերության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ներդրած ավանդի համար Տիգրան Սարգսյանը Համլետ Հայրապետյանին և Ժորա Ավետիսյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալներով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված