Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ վարկային ներդրումների ծավալներն ավելացել են 33.6%-ով. ԿԲ

Վերջին լուրեր

2011թ.-ի հունիսից մինչև 2012թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալն ավելացել է 33.6%-ով և կազմել 1 տրլն 488 մլրդ դրամ:

Վարկային ներդրումների աճ գրանցվել է բոլոր մարզերում: Աճի տեմպն առավել բարձր է եղել Արմավիրի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում` համապատասխանաբար 121.4%, 91.0% և 83.9%:

Հաշվետու ժամանակահատվածում Երևանում վարկային ներդրումներն ավելացել են 27.8%-ով (204.5 մլրդ դրամով), իսկ ՀՀ մնացած մարզերում և ԼՂՀ-ում համընդհանուր վարկային ներդրումներն ավելացել են 45.0%-ով (169.9 մլրդ դրամով), ինչի արդյունքում ընդհանուր վարկային ներդրումներում 2.9 տոկոսային կետով նվազել է Երևանին հատկացված վարկերի տեսակարար կշիռը՝ կազմելով 63.2%:

2000-2012 թթ. ժամանակաշրջանում վարկային ներդրումներում Երևանի մասնաբաժինը հիմնականում տատանվել է 65-70%-ի շրջանակներում:

Նախորդ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանկային համակարգում ակտիվների քանակն ավելացել է 6.8%-ով: Նշված ժամանակահատվածում Երևանին բաժին ընկնող ակտիվների տեսակարար կշիռն աճել է 2.7 տոկոսային կետով և այս տարվա հունիսի դրությամբ կազմել 40.5%:

Երևանում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է առևտրի, սպառողական և արդյունաբերության (հիմնականում` շինանյութերի) ոլորտների վարկավորման աճով: Վերոնշյալ ճյուղերի վարկավորումն ավելացել է համապատասխանաբար 47.6%-ով (կամ 83.7 մլրդ դրամով), 37.1%-ով (կամ 37.6 մլրդ դրամով) և 28.7%-ով (կամ 40.8 մլրդ դրամով):

ՀՀ մյուս 10 մարզերում և ԼՂՀ-ում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության (հիմնականում՝ հանքագործական), սպառողական և առևտրի ճյուղերին տրամադրված վարկերի աճով: Նշված ճյուղերի վարկավորումը (առանց Երևանի) աճել է համապատասխանաբար 86.2%-ով (կամ 75.3 մլրդ դրամով), 42.4%-ով (կամ 36.7 մլրդ դրամով) և 39.0%-ով (կամ 19.0 մլրդ դրամով):

ՀՀ գրեթե բոլոր մարզերում (բացառությամբ՝ Արագածոտնի և Շիրակի), և ԼՂՀ-ում գրանցվել է արդյունաբերության վարկավորման աճ:
Արդյունաբերության ճյուղի համեմատաբար խոշոր աճ է արձանագրվել Արմավիրի (46.6 մլրդ դրամով), Արարատի (7.5 մլրդ դրամով) և Տավուշի մարզերում (6.9 մլրդ դրամով):
Հաշվետու ժամանակահատվածում.

  • Արդյունաբերության վարկերն ավելացել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և ԼՂՀ-ում` բացառությամբ Արագածոտնի և Շիրակի մարզերի,
  • Գյուղատնտեսության վարկերն ավելացել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և ԼՂՀ-ում` բացառությամբ Կոտայքի մարզի,
  • Առևտրի վարկերն ավելացել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և ԼՂՀ-ում` բացառությամբ Տավուշի և Սյունիքի մարզերի,
  • Սպառողական վարկերն ավելացել են ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում,
  • Հիփոթեքային վարկերն ավելացել են ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

Ըստ տնտեսության ճյուղային բաշխվածության՝ հաշվետու տարում ընդհանուր վարկային ներդրումներում 2.6 և 1.8 տոկոսային կետով ավելացել են արդյունաբերության ճյուղի և առևտրի տեսակարար կշիռները: Փոխարենը նվազել են ֆինանսական հատվածի և շինարարության վարկերի տեսակարար կշիռները՝ համապատասխանաբար 1.8 և 1.0 տոկոսային կետերով:

Ընդհանուր վարկերի բաշխվածությունը տնտեսության ճյուղերում ըստ մարզերի բևեռացված բնույթ ունի և կենտրոնացված է Երևանում (բացառությամբ՝ գյուղատնտեսության ճյուղի. Երևանին բաժին է ընկնում գյուղատնտեսության ընդհանուր վարկերի 13%-ը:

Գյուղատնտեսության ճյուղին տրամադրված վարկերում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Արմավիրի մարզը` 17.3%, Արարատի մարզը` 13.9% և Կոտայքի մարզը` 11.8% (30.06.2011 թ. դրությամբ` համապատասխանաբար 20.2%, 16.4% և 18.7%), իսկ ամենափոքր տեսակարար կշիռը՝ Գեղարքունիքի մարզը` 3.3%, Սյունիքի մարզը` 3.5 և Տավուշի մարզը` 2.4% (30.06.2011 թ.՝ համապատասխանաբար 4.2%, 3.8% և 2.3%):

Վարկային ներդրումների ճյուղային բաշխվածության տեսանկյունից՝ ՀՀ մարզերում (բացառությամբ` Երևանի) և ԼՂՀ-ում վարկային պորտֆելը չափավոր կենտրոնացված է. ըստ տնտեսության ճյուղերի վարկավորման՝ Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.01 կետով և հաշվետու ժամանակահատվածում կազմել 0.118: Նույն ցուցանիշի միջին մեծությունը ըստ ՀՀ մարզերի (բացառությամբ` Երևանի) և ԼՂՀ-ի կազմել է 0.171` վկայելով որոշ մարզերում վարկավորման ճյուղային համեմատաբար բարձր կենտրոնացվածության մասին:

Վարկային ներդրումների ժամկետայնության առումով՝ հաշվետու տարում 1 տարի և ավելի մարման ժամկետայնությամբ վարկերի տեսակարար կշիռն աճել է 2.8 տոկոսային կետով և կազմել 79%: 30.06.12 թ. դրությամբ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում 1 տարի և ավելի մարման ժամկետայնությամբ վարկերի ծավալները գերազանցել են կարճաժամկետ վարկերի ծավալները:

Հաշվետու տարվա ընթացքում վարկային ներդրումների կառուցվածքում արտարժութային վարկերի տեսակարար կշիռն աճել է 6.6 տոկոսային կետով և այս տարվա հունիսի դրությամբ կազմել ընդհանուր վարկերի 64.5%-ը:

ՀՀ մարզերի մեծ մասում (Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի) դրամային վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է արտարժութային վարկերի տեսակարար կշիռը:

Միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերը Երևանում ավելացել են 54.6%-ով և հաշվետու տարվա վերջին կազմել 147.5 մլրդ դրամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում՝ 49.6%-ով և 2012թ.-ի հունիսի դրությամբ կազմել 116.6 մլրդ դրամ, ընդ որում՝ ՀՀ բոլոր մարզերում գրանցվել է միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերի աճ: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Երևանի մասնաբաժինը միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցներում աճել է 0.8 տոկոսային կետով և այս տարվա հունիսի դրությամբ կազմել 55.8%:

Մարզերին տրամադրված ընդհանուր վարկերում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ աճել է 0.6 տոկոսային կետով և կազմել 21.3%, ինչը վկայում է ՀՀ մարզերի համար միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվող վարկավորման կարևորության մասին:

Ինչպես երևում է գծապատկեր 10-ից, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է Կոտայքի (4.7%), Արարատի (1.4%), Լոռու (1.1%) մարզերում և Երևանում (1.6%):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված