ՄԱԿ-ը 2015թ. կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրք լրագրող
Վերջին լուրեր
Թուրքիայի Հանրապետության տոնի կապակցությամբ Գերմանիայի Համբուրգ քաղաքում հասարակական կազմակերպություններից մեկի կազմակերպած համաժողովի ժամանակ քննարկվել են Թուրքիային հուզող կարևոր քաղաքական հարցեր:
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել թուրք հայտնի լրագրող Էնվեր Այսևերը, ով մի շարք այլ հարցերի շարքում անդրադարձել է նաև 2015թ. ՄԱԿ-ի կողմից հայերի ցեղասպանության հարցին. գրում է Haberler-ը:
«Թուրքիայի համար գլոբալ խնդիրներից մեկը, որն ամենից հաճախն է ընդգծվում, 2015թ. հայերի բռնի տեղափոխության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է լինելու»,-ասել է թուրք լրագրողը:
Թուրք գործիչը գտնում է, որ ՄԱԿ-ի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո Թուրքիայի առջև տարածքային և ֆինանսական փոխհատուցման խնդիր է ծառանալու: Մեր հիմնական սխալն այն է եղել, որ մինչև 2015թ. այդ խնդիրը մենք չենք քննարկել: Ո՛չ համալսարաններում, ո՛չ էլ պատմության գրքերում այդ խնդիրը չի արծարծվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)