Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին 

Արմեն Աշոտյան. Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտություն կա

Վերջին լուրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցն իրականացվել է անկախ փորձագիտական խմբի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ զեկույցի նպատակն է Բոլոնիայի համակարգում Հայաստանի ձեռքբերումների և եղած խնդիրների արձանագրումը: Կարևորելով զեկույցի անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է. «Շատ կարևոր է, որ զեկույցը կազմվել է անկախ փորձագետների կողմից: Վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին: Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարևոր աշխատանքի նյութի հեղինակ և կրթական քաղաքականության իրականացման կարևորագույն գործընկեր: Զեկույցը բարձրացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Զեկույցը, բնականաբար չի կարելի դիտարկել վերջին ատյանի ճշմարտություն. փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ: Բայց զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու և ավելի արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ»:

Շեշտելով, որ Հայաստանն ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնք կարող են արձանագրվել որպես նվաճումներ, սակայն զուգահեռ կան նաև բազմաթիվ խնդիրներ և անելիքներ. «Հայաստանն իրականացրած բարեփոխումների արդյունավետությամբ Բոլոնիայի համակարգում ընդգրկված եվրոպական երկրների շարքում միջին դիրքեր է գրավում, իսկ ԱՊՀ երկրների սանդղկում մենք առաջատարներից ենք: Արձանագրված արդյունքները մեզ չեն բավարարում, մենք ունենք առավել հավակնոտ նպատակներ»,- նշել է նախարարը և հավելել, որ ունենք նոր անելիքներ և մարտահրավերներ, ինչպես նաև՝ խիտ, ծավալուն և դժվար իրականացվող օրակարգ, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը դառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անբաժանելի և լավագույն մասերից մեկը, ինչպես նաև՝ բարեփոխումների ծավալով համապատասխանի եվրոպական կրթական տարածքի որդեգրած ուղենիշներին:

Հեղինակային խմբի ներկայացուցիչ անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հակիրճ ներկայացրել է զեկույցի հիմնական կառուցվածքը, բարձրացված հարցադրումներն ու կիրառված մեթոդաբանությունը: «Մեր առջև դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը և դրան առնչվող ծրագրային բարեփոխումներն ու որակի ներքին ապահովումը»,-նշել է փորձագետը:

Նախագծի ղեկավար, ԵՊՀ պրոռեկտոր Արմեն Բուդաղյանը ներկայացրել է զեկույցի շրջանակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ զեկույցը կազմված է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և նոր գործընթացի հիմնական ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված հիմնական արդյունքներն ու բացթողումները ՀՀ բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են զարգացման հիմնական ուղենիշները:

Զեկույցը կազմվել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակությանն աջակցել է Հայաստանում «Տեմպուսի» գրասենյակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը
Ամենադիտված