Չիգորինի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է աղյուսակը
Վերջին լուրեր
Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոն, Ալեքսանդր Շիմանովն ու Վլադիմիր Եպիշինը, բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ավետիք Գրիգորյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը և Գոռ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր, տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)