Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Մանրամասներ Հարսնաքարի գործից. Տուժող

Վերջին լուրեր

Այսօր տեղի ունեցավ Հարսնաքարի գործով հերթական դատական նիստը: Նիստի սկզբում տուժող կողմի փաստաբանները միջնորդություն ներկայացրին դահլիճում ներկա որոշ անձանց կարգի հրավիրելու վերաբերյալ, ինչը բավարարվեց դատարանի կողմից:

Այնուհետև սկսվեց տուժողների հարցաքննությունը: Տուժողների հարցաքննությունը սկսվեց մեղադրող և տուժող կեղմի առաջարկած տարբերակով: Առաջինը տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունn էր:

Պաշտպանվող կողմի փաստաբանները իրենց «անհանգստությունը» հայտնեցին Բայադյանի նստած դիրքի վերաբերյալ. «Արտակ Բայադյանը նստած է իր ներկայացուցչի կողքին, և ներկայացուցիչը կարող է հուշել նրան»,-այսպիսի մեկնաբանություն էին տալիս պաշտպանվող կողմի ներկայացուցիչները: Սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա խնդիր չէ, և չի կարող պատճառ դառնալ Արտակ Բայադյանին տեղափոխելու համար:

Արտակ Բայադյանը մանրամասն ներկայացրեց դեպքը, նշելով, որ Հարսնաքար ռեստորանային համալիր են եկել երեկոյան կողմ՝ նպատակ ունենալով երաժշտության ուղեկցությամբ շարունակել Արզնու ձորում ավելի վաղ սկսված իրենց ուրախությունը: Նա նշում է, որ Հարսնաքար ռեստորանային համալիրի երգիչներից մեկը ծանոթ է եղել, ում էլ զանգահարելով խնդրել են սեղան պատվիրել: Ռեստորանում իրենց դիմավորել է հենց ծանոթ երգիչն ու իրենց ուղեկցել են պատվիրված սեղանի մոտ: Այնուհետև որոշ բաներ պատվիրելուց հետո Վահե Ավետյանը գնացել է լվացվելու, որտեղից վերադարձել է տրամադրության մի փոքր անկմամբ, նշելով, որ իրեն արգելում են սպորտային համազգեստով ներկա գտնվել ռեստորանում: Այնուհետև հաշիվը փակելով ցանկացել են գնալ մեկ այլ տեղ, սակայն Վահե Ավետյանն առաջարկել է մնալ այդտեղ, ասելով, որ ինքը կփոխի համազգեստն ու կվերադառնա: Փոխելով համազգեստը՝ Վահե Ավետյանը որոշ ժամանակ անց վերադարձել է, և նրանք շարունակել են երեկոն: Որոշ ժամանակ անց սեղանին մոտեցել է մատուցողը, ում Վահե Ավետյանը հարցրել է, թե՝ կարո՞ղ է՝ գլխարկով էլ չի կարելի, ինչին ի պատասխան՝ մատուցողն ասել է. ««կայֆավատ» ես լինում»: Վահե Ավետյանը պատասխանել է, որ՝ ոչ, ուղղակի հարցնում է։ Դրան ի պատասխան՝ մատուցողը ասել է՝ դուրս արի, կասենք: Վահեն և տուժողներից ևս մեկը դուրս են եկել: Մոտ 10 րոպե անց նրանց հետևից գնացել են Արտակ Բայադյանն ու մյուս տուժողները:

Դուրս գալով՝ տեսել են Վահե Ավետյանին ծնկաչոք և քթից բռնած: Որոշ անձանց կողմից նրանց հորդորել են հեռանալ այդ տարածքից, քանի որ այլ անձինք էլ են իրենց հանգիստը անցկացնում այդ պահին ռեստորանում, և որ իրենք կպատժեն մատուցողին իր այդ արարքի համար: Դրանից հետո քայլել են դեպի ավտոկայանատեղի: Ընթացքում անընդհատ Արտակ Բայադյանին հարցրել են, թե ով է հայհոյել, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ հայհոյանք չի եղել: Ավտոկայանատեղիում, երբ լվացվելուց և քթի արնահոսությունը դադարեցնելուց հետո իրենց է միացել Վահե Ավետյանը, ըստ էության, առանց որևէ խոսակցության սկսել են հարվածել իրենց: Արտակ Բայադյանը նշում է, որ ծեծողները առնվազն եղել են 15-20 հոգի: Այդ ամբողջ ընթացքում եղել են միայն հարվածներ ու հայհոյանքներ: Ամեն ինչ ավարտվել է այն ժամանակ, երբ հնչել է «Էս մեկը մեռավ, հերիք ա» արտահայտությունը: Ուշքի գալով՝ Արտակ Բայադյանն ու մյուս ընկերները տեսել են Վահե Ավետյանին անելանելի վիճակում: Անմիջապես նրան տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ, որտեղ էլ որոշ ժամանակ անց նա մահացել է:

Արտակ Բայադյանին իրենց հարցերն ուղղեցին նաև մեղադրող կողմն ու տուժեղ կողմի փաստաբանները: Ներկայումս իրենց հարցերն են ուղղում պաշտպանվող կողմի փաստաբանները, որոնք, ըստ էության, կրում են խճճող և պրովոկատիվ բնույթ:

Դատական նիստը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված