Մոդել Էշլի Գրեմը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքի «թերությունները»
ԼուսանկարներPlus-size մոդել Էշլի Գրեմը կապույտ լողազգեստով նկարների շարք է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
35-ամյա Էշլի Գրեմը լողազգեստով կեցվածք է ընդունել լողավազանի մոտ։ Տեսքը համալրվել է արևային ակնոցներով։ Մոդելը չի խմբագրել նկարները և երկրպագուներին ցույց է տվել կազմվածքի «թերությունները»՝ ճարպային ծալքեր, անհարթ մաշկ և հետքեր։
Էշլի Գրեմը երեք երեխա ունի ամուսնուց՝ Ջասթին Էրվինից։ 2022 թվականի հունվարի 7-ին նա դարձավ երկվորյակների մայր։ Չնայած այն հանգամանքին, որ ծննդաբերությունը դժվար էր, ընդամենը երեք ամիս անց Էշլի Գրեմը վերադարձավ ակտիվ աշխատանքի։ Մոդելը պարբերաբար քարոզում է բոդի պոզիտիվության և ֆեմինիզմի գաղափարները։
Plus-size մոդելը խոստովանել է, որ այժմ ակտիվորեն վերականգնվում է ծննդաբերությունից հետո։