Ռիհաննան A$AP Rocky-ի համերգին ներկայացել է «մերկ» զգեստով
ԼուսանկարներԲարբադոսցի երգչուհի Ռիհաննան իր ընկերոջ՝ ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ի համերգին ներկայացել է «մերկ» զգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
35-ամյա Ռիհաննան կրել է ֆրանսիական Jean Paul Gaultier նորաձևության տան վինտաժ զգեստը՝ 2001 թվականի գարուն-ամառ հավաքածուից, իսկ ներքնազգեստի փոխարեն կրել է Oséree բրենդի միկրոբիկինի։ Արտաքին տեսքը համալրվել է ոսկեգույն բարձրակրունկներով:
Համերգի ժամանակ A$AP Rocky-ին բեմից դիմել է Ռիհաննային՝ նրան անվանելով «իր գեղեցիկ կինը»։