Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին 

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ համահայկական կառույցների ուշադրության կենտրոնում

Վերջին լուրեր

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ համահայկական հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակն էր Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումը, կատարված աշխատանքի գնահատումը և առաջիկա անելիքների ճշգրտումը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են, և արդեն ընդունվել են ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ համապատասխան գերատեսչությունների մեկ տասնյակից ավելի որոշումներ, կատարվել են օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր զեկույցում նշեց, որ առաջնային բուժսպասարկման ոլորտում սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնության, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը, զրոյացված են ժամկետանց փաստաթղթերի համար սահմանված տույժերը, մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում չեն գանձվում սահմանված մաքսային վճարները: Նա նշեց նաև, որ Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոց (270 աշակերտ), ուր դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Սիրիահայերը հիմնել են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների համակարգմամբ և նյութական աջակցության կազմակերպմամբ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, ձևակերպվել են առաջնահերթ հիմնախնդիրները և ներկայացվել ՀՀ վարչապետին:

Ըստ զեկուցողների՝ նշանակալի աշխատանք է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել սիրիահայ ուսանողների ուսման վարձի, մարզերում բնակություն հաստատել ցանկացողների բնակարանի վարձի վճարման հարցում: ՀԲԸՄ-ի տրամադրած գրասենյակային տարածքում է գործում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ներկայացրեց ՀՅԴ-ի «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը՝ սիրիահայերին պարենով աջակցելու, շուրջ 60 տոննա սննդամթերք հավաքագրելու գործընթացը:

ՀՕՄ ներկայացուցիչ Նարինե Գալստյանը տեղեկացրեց, որ ամենշաբաթյա «Արամ Մանուկյան» կենտրոնում կազմակերպվող հանդիպումների արդյունքում ճշգրտվում են սիրիահայերի հիմնական պահանջները: Կազմակերպությունն արդեն շուրջ 220 սիրիահայի հագուստ և կոշիկ, 160 ընտանիքի պարենամթերք է տրամադրվել, առաջիկայում կբաժանվեն նաև ծածկոցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի ծրագրերը վերանայվել են, ինչի արդյունքում նոյեմբերին հավաքվելիք գումարի 10 տոկոսը հատկացվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով:

Զեկուցողներն իրենց խոսքում նշեցին, որ ծրագրեր են իրականացվում սիրիահայ երիտասարդների հայաստանյան առօրյան կազմակերպելու ուղղությամբ, «Հայկական Կարիտասի» կողմից ծրագրեր են մշակվել և ներկայացվել Գերմանական կողմին՝ առավել կարիքավոր ընտանիքներին շուրջ 150 եվրո ամենամսյա օգնություն տրամադրելու նպատակով, իսկ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ն շուրջ 50.000 դոլար հավելյալ ֆինանսավորում է հատկացվել սիրիահայերի առողջապահական խնդիրների համար: Հատուկ հրահանգով սիրիահայերի 1-14 տարեկան երեխաները սպասարկվում են արտահերթ և անվճար: Աշխատանք է տարվում սիրիահայերի հետ՝ աջակցելով նրանց աշխատանքի տեղավորման հարցում:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի գործունեություն են ծավալել նաև «Տաշիր» հիմնադրամը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային այնպիսի հիմնահարցերի վրա, ինչպես Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերն են: Նախարարը նշեց նաև, որ սիրիահայերի բարձրացրած ընդհանրական բոլոր խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, սակայն ժամանակի ընթացքում առաջանում են նորանոր խնդիրներ, որոնք նույնպես անհապաղ ուշադրություն են պահանջում: Նախարարը կարևորեց նաև սիրիահայերին Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ավելացմանը:

Խորհրդակցության ավարտին ներկաները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել առավել համակարգված՝ նախանշելով հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը
Ամենադիտված