«ՀԺ». Ահավոր, սարսափելի մի բան էր, սենց բան հնարավոր չէր. «Հարսնաքարի» գործով տուժող
Վերջին լուրեր
Երեկ «Հարսնաքարի» գործով հերթական նիստի ժամանակ սկսել է ցուցմունք տալ տուժող Արտակ Բայադյանը: Նա պատմել է իրենց հետ կատարվածի ահասարսուռ մանրամասերը, ինչը դահլիճում գտնվողները լսել են շունչները պահած: Ըստ թերթի՝ Բայադյանը պատմել է, թե ինչպես է սկսվել միջադեպը, ինչ դաժանությամբ են իրենք ծեծի ենթարկվել, ինչպես են իրենք՝ վերջին ուժերի լարումով Վահե Ավետյանին հասցրել հիվանդանոց:
«Ահավոր, սարսափելի մի բան էր: Սենց բան հնարավոր չէր: Վերջ: Չկար: Էլ ոչինչ չկար: Դա վերջն էր»,- կողմերի հարցերին ի պատասխան' ասել է Արտակ Բայադյանը: Մեղադրյալները, որոնք Ռուբեն Հայրապետյանի' Նեմեց Ռուբոյի թիկնապահներն են, ցուցմունքը լսել են կատարյալ անտարբերությամբ, իսկ նրանց պաշտպանները տուժողից հետաքրքրվել են, թե դեպքի օրը դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկներն ինչքան են «խմած» եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)