Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով
Վերջին լուրեր
Գիտության ֆինանսավորման ծավալը կլինի այնքան, որքան նախատեսված է օրենքով:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իմ ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2013 թվականի պետական բյուջեի նախագծում պահպանված չէ գիտության ֆինանսավորման օրենքով երաշխավորված ծավալը:
Իրականում, բյուջեի եկամտային մասի ճշգրտումներից հետո ԱԺ ներկայցրած նախագծում առաջացել է որոշակի խզում երաշխավորված և նախագծային ծավալների միջև, որը կազմում է մոտ 243 մլն. դրամ:
Գիտությունը բացառիկ ոլորտ է, որի բյուջետային ծախսերի ավելացումը երաշխավորված է օրենքով:
Նշված տարբերությունը կվերացվի բյուջեի վերջնական նախագծում և մի շարք նոր ծրագրեր կընդգրկվեն գալիք տարվա համար:
Հիմա ՀՀ ԿԳՆ ՀՀ ԳԱԱ-ի հետ միասին զուգահեռ աշխատում են այդ ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)