Նախագահը պահանջում է վճռական գործողություններ. Տիգրան Սարգսյան
Վերջին լուրեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերին անցնելուց առաջ տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ իրենք խոսել են կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու մասին:
«Մեզ չի բավարարում իրավիճակը Հայաստանում կոռուպցիայի ոլորտում: Հանրապետության նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում` նաև վիրահատական մեթոդերի կիրառում, որպեսզի մենք կարողանանք այստեղ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի»,-ասաց վարչապետը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ ինքը վաղ հրավիրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ։ «Որպեսզի մենք ունենանք այս բնագավառում հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Ձեզ Դավիթ Սարգսյանին ներկայացնել առաջարկություններ այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես դարձնենք մասնակից այս քննարկումներին, և երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլինի հրավիրել նաև ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում»,-ասաց կառավարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)