Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին 

Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախարարության հարկային հաշվետվությունը

Վերջին լուրեր

Կառավարության այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ այն նախարարություններից, որոնք պետք է ներկայացնեին հարկային հաշվետվությունները, առաջինն իր հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կրթության ոլորտի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում գործում են 2343 ուսումնական հաստատություններ, որոնցից պետական-1514, համայնքային - 640, ոչ պետական – 170, այլ -19: Հիշյալ կազմակերպություններից լիցենզավորվել են 1486-ը կամ 63.4%-ը:

Կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում, ընթացիկ գներով, 2012 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ կազմում է 32,657 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 30,289 մլրդ դրամի դիմաց: Կիսամյակի աճը արդեն կազմել է 7,8% :

Կրթության ոլորտի աշխատողների միջին թվաքանակը 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար կազմել է 91004.3 մարդ 2011 թվաքանակի նույն ժամանակահատվածի 89550.7 –ի դիմաց: Աճը կազմել է 1453.6 մարդ կամ 1.6 %:

Պատկերն ըստ սեփականության ձևի հետևյալն է' պետական - 76380.7 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74849.9-ի դիմաց, համայնքային – 11779.8 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11210.0-ի դիմաց և ոչ պետական – 2843.8 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3490.8-ի դիմաց:

Աշխատողների միջին ամսական աշխատավարձը 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար կազմել է 80884 դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78483 դրամի դիմաց: Աճը կազմել է 2401 դրամ կամ 3.1%: Պատկերն ըստ սեփականության ձևերի հետևյալն է' պետական – 85282 դրամ նախարդ տարվա 82355-ի դիմաց, համայնքային - 48821 նախորդ տարվա 48306-ի դիմաց, ոչ պետական – 95579 նախորդ տարվա 92356-ի դիմաց:

Այսպիսով աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցների ծավալը 2012 թվականի 8 ամիսների համար կազմել է 58862.2 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56225.5 մլն դրամի դիմաց: Աճը կազմել է 2660.7 մլն դրամ կամ 4,7%: Արդյունքում սոցիալական ապահովագրության վճարների գծով ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքագրվել է հաշվարկային 480,6 մլն դրամ:

Կրթության բնագավառի վճարովի ծառայությունների ծավալը 2012 թվականի ութ ամսվա կտրվածքով 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր առմամբ նվազել է, որը հիմնականում կապված է բուհերի վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի իջեցմամբ' պայմանավորված 2011-2012 ուսումնական տարում դպրոցների շրջանավարտների բացակայությամբ, իսկ եկամուտների հիմնական մասը ձևավորվում է բուհերում վճարովի ուսուցման գծով ստացվող եկամուտներից, սակայն արդեն 2012 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է վճարովի ծառայությունների ծավալի 4,6% աճ: Միայն պետական բուհերում 2012-2013 ուս. տարում վճարովի սովորողների թիվը կազմել է ավելի քան 12 հազար ուսանող, նախորդ ուսումնական տարվա շուրջ 6.5 հազարի դիմաց մինչև տարեվերջ ակնկալվում է մատուցվող վճարովի ծառայությունների զգալի աճ:

Բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ, հատկապես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով և գտնվում են ՀՀ-ի առաջին 100 հարկ վճարողների ցանկում: Եթե 2011 թվականին 1-ին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոց. ապահովագրության գծով վճարվել է 1709,0 մլն դրամ, 2012 թվականի 1-ին կիսամյակում վճարվել է 1965,4 մլն դրամ: Աճը կազմում է 15,0% /հիմք' taxinfo.am/:

2012 թվականի հոկտեմբեր 8-ի դրությամբ համակարգի գերավճարը կազմում է 3307,6 մլն դրամ, իսկ ապառքը ընդամենը' 11,3 մլն դրամ: Մասնավորապես բուհերի գերավճարը կազմում է 1696,4 մլն դրամ, 34,8 հազար դրամ ապառքի դիմաց:

Կրթության ոլորտում գործող կազմակերպություններից հիմնական հարկ վճարող կազմակերպությունների կողմից 2012 թվականի 1-ին կիսամյակում վճարվել է 4916.5 մլն դրամ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 4415.3 մլն դրամի դիմաց: Աճը կազմում է 501.2 մլն դրամ կամ 11.4%:

Ավագ դպրոցներից ընդամենը 35-ն են հարկվում ԱԱՀ-ով և 31-ը' շահութահարկով, որոնցից միայն 6-ի հաշվարկային գումարը գերազանցում է 100,0 հազ. դրամը: Արտադպրոցական կազմակերպություններից միայն երկուսն են շահութաբեր:

Նախարարությունը իր ենթակա կազմակերպությունների կողմից վճարվող հարկերի ծավալն ընդլայնելու նպատակով թույլտվություն է տվել թվով 57 ՊՈԱԿ-ներում ամրացված անշարժ գույքի վարձակալության տրամադրելու նպատակով:

Ոչ հարկային եկամուտների մասով 2012 թվականին տրվող լիցենզիաների համար գանձվող տարեկան պետական տուրքերի նախատեսված գումարը կազմում է 10455,0 հազ, դրամ, իսկ 2013 թվականին սպասվելիք եկամուտը կազմում է 37830,0 հազ դրամ: Աճը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի տրոհմամբ բակալավարի և մագիստրոսական ծրագրերի և 69 բակալավրի և 41 մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների տրամադրմամբ:

Կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամուտների ավելացման համար առաջիկա տարիներին նախատեսվում է'

• ընդլայնել ոլորտի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ծավալը և որակը,

• կատարել բուհերի կանոնադրություններում համապատասխան փոփոխություններ' բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները մեծացնելու համար,

• մասնագիտական կրթության ոլորտի վճարովի համակարգում մեծացնել ընդգրկվածությունը,

• պահպանել պետության կարգավորող դերը, սահմանել ուսման վարձի վերին շեմ, խթանել ուսման վարձի գնագոյացման քաղաքականության ճկուն համակարգի ներդրմանը,

• ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդլայնել արտասահմանյան ուսանողների թիվը' զուգահեռաբար լուծելով բուհերի ժամանակակից պահանջներին համապատասխանող ենթակառուցվածքների /հանրակացարաններ և այլն/ հարցը,

• օրենսդրորեն խրախուսել և ստեղծել նպաստավոր պայմաններ, կրթության և գիտության բնագավառներում մասնավոր ներդրումներ իրականացնելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը
Ամենադիտված