Հաջորդը կլինի Էներգետիկայի նախարարությունը, դրանից հետո՝ տրանսպորտի և կապի նախարարությունը. Վարչապետ
Վերջին լուրեր
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախարարության հարկային հաշվետվությունը:
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Տիրգրան Սարգսյանն ասաց, որ իրենք բավականին մանրակրկիտ և հետաքրքիր քննարկում են ունեցել նախարարական կոմիտեում, որտեղ լսել են նաև ՊԵԿ-ի հարակից զեկույցը և մի շարք խնդիրներ իրենց համար արձնագրված են:
«Կարծում եմ՝ սա շատ օգտակար վարժություն էր և՛ Արմեն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար, որպեսզի մենք գտնենք այն, թե ինչպես պետք է համագործակցենք բոլորս միասին, որպեսզի բացահայտենք պոտենցիալ ոլորտը ըստ ճյուղերի, և մեզ համար օգտակար բաներ քաղեցինք այդ քննարկումներից: Հաջորդը լինելու է Էներգետիկայի նախարարությունը, դրանից հետո կլինի տրանսպորտի և կապի նախարարության հաշվետվությունը, և մենք Ձեզ կներկայացնենք ժամանակացույց մնացած նախարարությունների հաշվետվությունները լսելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)