50 հազար եվրո Եվրադատարանում պարտված 4 գործերի համար
Վերջին լուրեր
Կառավարության որոշման հիման վրա բյուջեից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 49,3 հազ. եվրո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հունիսին ընդունված 4 վճիռների կատարումն ապահովելու համար:
Նշենք, որ Կառավարությունն այսօր հերթական նիստի ընթացքում որոշում ընդունեց պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել՝ «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:
ՀՀ կառավարությունը պարտվել է հետևյալ գործերում. «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի»՝ 6,227 եվրո, «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի»՝ 30,500 եվրո, «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի»՝ 4,543 եվրո, «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի»՝ 8,018 եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)