Այսօր Ալեքսանդր Սպենդարյանի ծննդյան օրն է
Վերջին լուրեր
Ուկրաինայի Կախովկա քաղաքում 1871թ. այս օրը ծնվեց կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը:
Նրա անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը: Եղել է ռուս մեծ երաժիշտ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, որը մեծապես արժևորում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր ավելի խորանալ հայկական ժողովրդական երաժշտության ուսումնասիրության մեջ։
1922թ. Սպենդիարյանը Հայաստանի կառավարության կողմից հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։ Հայաստանում անցկացրած տարիները նրա կյանքի ամենաբեղմնավոր տարիներն են եղել։ Այստեղ նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը։ Սպենդիարյանի հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։ Մեծ կոմպոզիտորը մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)