Թուրքիան պատասխանատու է Սիրիայում իրավիճակի կայունացման խնդրում
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ ԹՀ կառավարությունը պատասխանատվություն է կրում Սիրիայում լարվածության իրավիճակը թուլացնելու խնդրում: Ինչպես հաղորդել է թուրքական cnnturk.com կայք-էջը, Սիրիայի կառավարական ուժերը որոշ համալրումներ են ստանում քրդական գրոհայինների կողմից, որի պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Վերջին ժամանակահատվածում ԹՀ Աքչաքալե բնակավայրում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում, որի հետևանքով զոհվել է 5 թուրք խաղաղ բնակիչ, ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակը նշել է, որ գործողություններն իրականացվել է PKK-ի Քրդական բանվորական կուսակցության քուրդ գրոհայինների կողմից, ովքեր մարտնչում են Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ:
Թուրքական cumhuriyet.com.tr լրատվական գործակալությունն իր լրահոսի մեջ մասնավորեցրել է Մ.Թոների այն հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղ բնակիչների շրջանում առկա զոհերը խոսում են այն մասին, որ Բաշար Ասադի կառավարությունն իր ռեժիմով երկրի խաղաղ բնակչության անվտանգությունը կասկածի տակ է դնում: Վերջինս իր խոսքը ամփոփել է՝ կոչ անելով թուրքական կողմին հետևողական լինել թուրք-սիրիական հատվածում լարվածության կայունացման խնդրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)