ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի ակցիային կմասնակցեն նաև ԲՀԿ-ականներ
Վերջին լուրեր
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Լուրեր.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վաղը «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային ամենայն հավանականությամբ ներկա կլինեն նաև ԲՀԿ-ականներ։
Նշենք, որ վաղը ժամը 13:00-ին,«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը բողոքի ցույց է անցկացնելու Վերաքննիչ դատարանի դիմաց, այն նույն ժամանակ, երբ ներսում ընթանալու է ՀԱԿ-ի չորս երիտասարդների գործով դատական նիստը:
Զոհրաբյանը նշեց նաև, որ քիչ անց ինքը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովների անդամները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կհանդիպեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)