Մադրիդում հելոուինի ժամանակ 3 աղջիկ է զոհվել
Վերջին լուրեր
Երեք աղջիկ է զոհվել մադրիդյան ակումբներից մեկում՝ Հելոուինի չարաբաստիկ տոնակատարության ժամանակ։ Մահը վրա է հասել սրտանոթային կոլապսից (սուր սրտային և շնչառական անբավարարություն), հաղորդում է հինգշաբթի օրը EFE գործակալությունը՝ հղում կատարելով շտապ օգնության ծառայությանը:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ դժբախտ պատահարի հնարավոր պատճառը թթվածնի անբավարարությունն է եղել, քանի որ ակումբում, ուր աղջիկները նշում էին տոնը, շատ մեծ քանակությամբ մարդիկ էին խմբվել: Աղջիկներից երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ երրորդը վախճանվել է հիվնադանոց հասնելու պահին:
Եվս 2 աղջիկ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)