Խերարդ Պիկեն բաց կթողնի երկու հանդիպում
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Սպարտակի»(3:2) հետ հանդիպմանը ստացած վնասվածքից հետո դեռևս պատրաստ չէ վերադառնալ խաղադաշտ:
Ի սկզբանե բժիշկները հայտարարել էին, որ Պիկեն վնասվածքից կվերականգնվի 3-4 շաբաթվա ընթացքում: Սակայն նույնիսկ հիմա, երբ արդեն անցել է 6 շաբաթ, ֆուտբոլիստը պատրաստ չէ դուրս գալ խաղադաշտ: Ավելին, Պիկեն օրեր շարունակ չի մասնակցել մարզումներին: AS-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» պաշտպանը չի ընդգրկվի Իսպանիայի առաջնության շրջանակներում նոյեմբերի 3-ին կայանալիք «Սելտայի» հետ հանդիպմանը և նոյեմբերի 7-ին Չեմպիոնների լիգայում «Սելտիկի» հետ խաղին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)