Մաքսային ընթացակարգերը պարզեցվում են
Վերջին լուրեր
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ էլեկտրոնային կրիչի արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը։ Տեղեկանքը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից' կրիչ արտադրող կամ ներմուծող ֆիզիկական անձի կամ կազմակերպության դիմումի հիման վրա։
Կառավարության որոշմամբ 2013 թ. հունվարի 1-ին կիրառությունից հանվում են ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, արգելվում է «2008» թվագրմամբ, 2014 թ. հունվարի 1-ից' «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորված արտադրանքի իրացումը։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող մաքսային ընթացակարգերի պարզեցման և դյուրացման, ինչպես նաև ներդաշնակ օրենսդրական միջավայրի ապահովման նպատակով գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկն այն հաշվով, որ օդային և ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման համար ստեղծվեն հավասար պայմաններ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)