Ռիզ Ուիզերսպունը որոշել է կրկնել իր կյանքի ամենաահավոր փորձը
Վերջին լուրեր
Դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը որոշել է իր ուժերը փորձել երգչուհու դերում: Նա որոշել է զուգերգ ձայնագրել կանադացի երգիչ Մայքլ Բուբլեի հետ։ Այս մասին տեղեկացնում է cosmo.ru-ն։
Նշենք, որ այս պահին արտիստները համագործակցության եզրեր են փնտրում: Ի դեպ, Ռիզն արդեն ունի վոկալային փորձ: 2005 թ. նա մի քանի երգ է ձայնագրել «Սահմանագիծն անցնել» ֆիլմի համար: Որի համար դերասանուհին երգեցողության դասընթացների է մասնակցել:
Ավելի ուշ նա խոստավանել է, որ դա ամենադժվար և ամենաահավոր փորձն էր իր կյանքում: Հետաքրքիր է՝ ինչու է նա որոշել այն կրկնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)